Բավ է պառակտվել
05-05-2015 08:50

Նեպալում անհետ կորած են համարվում շուրջ 60 եվրոպացիներ

ԵՄ պետությունների մոտ 60 քաղաքացիներ անհետ կորած են համարվում Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Աղբյուրը հերքել է 1000 անհետացած եվրոպացիների մասին տեղեկությունը։ Նման տվյալներ էին հնչեցվել ԵՄ ներկայացուցչի կողմից երկրաշարժից անմիջապես հետո։ Աղբյուրը հստակեցրել է, որ 60-ը ԵՄ այն քաղաքացիներն են, որոնց հետ մինչ օրս հնարավոր չի եղել կապ հաստատել։ Աղետի հարվածի պահին նրանց՝ Նեպալի տարածքում գտնվելը պաշտոնապես գրանցված է եղել։