Բավ է պառակտվել
20-02-2015 11:14

Շուրջ 50 մարդ է տուժել Շվեյցարիայում գնացքների բախման հետևանքով

Առնվազն 49 մարդ վնասվածքներ է ստացել Շվեյցարիայում երկու գնացքների բախման հետևանքով, հաղորդվում է համաձայն փրկարարական ծառայության նախնական տվյալների: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6:45-ի սահմաններում՝ Ցյուրիխի հյուսիսում գտնվող Րաֆց համայնքում: «Դեպքի վայրում կարող էր տուժել շուրջ 49 մարդ», - հայտնել է փրկարարներից մեկը: Նրա խոսքով՝ դեպքի վայրում հավաքվել են ողջ տարածաշրջանի բժշկական բրիգադները: Ոստիկանությունից հայտնել են մի քանի տուժողների մասին: Գնացքների բախումը տեղի է ունեցել Րաֆց կայարանից շարժվելուց հետո: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և փրկարարական ծառայությունները: Տվյալ պահին շարժումը կանգ է առել, շվեյցարական երկաթուղայինների ղեկավարությունը հավելյալ ավտոբուսներ է ուղարկել, ինչպես նաև փոխել է գնացքների ուղղությունը Շթութգարդից դեպի Վինթերթուր: Ականատեսների կարծիքով՝ պատահարի պատճառն է հանդիսացել Րաֆթից դեպի Շաֆհաուզեն ուղևորվող գնացքի հետ բախումը: