Բավ է պառակտվել
27-05-2015 08:20

Չինստանի ծերանոցում հրդեհի հետևանքով զոհվել է շուրջ 40 մարդ

Չինաստանի կենտրոնում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 38 մարդ: Կա վեց վիրավոր: Հրդեհը բռնկվել է Հենան նահանգի Պինդիշան քաղաքում գտնվող մասնավոր ծերանոցում տեղական ժամանակով 20:00-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ, այրվել է շուրջ տաս կառույց: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս չորս մարդ ստացել է աննշան վնասվածքներ: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Միևնույն ժամանակ բացառված չէ, որ զոհերի և տուժածների թիվը կավելանա, քանի որ շենքում դեռ կարող են մարդիկ լինել: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառն է հանդիսացել է էլէկտրալարերի կարճ միացումը: Ընդհանուր առմամբ հրդեհի պահին ծերանոցում գտնվել է ավելի քան 100 մարդ: