Բավ է պառակտվել
10-06-2016 12:29

«Եվրո-2016»-ին ընդառաջ անկարգություններ ՝ Մարսելում

«Եվրո-2016»-ը Ֆրանսիայում մեկնարկում է միայն այսօր, իսկ երկրպագուներն արդեն հասցրել են աչքի ընկնել. նրանք գիշերն անկարգություններ են սարքել Մարսելում, որտեղ վաղը Ռուսաստանի հավաքականը հանդիպելու է Անգլիայի հավաքականի հետ:

Առնվազն 200 ոչ սթափ անգլիացի երկրպագուներ անկարգություններ են հրահրել քաղաքի կենտրոնում: Նախ վիճել են տեղի բնակիչների հետ գիշերային ակումբի հարևանությամբ, օգտագործվել են շշեր ու աթոռներ: Ոստիկանությունը շրջափակել է թաղամասը և կռվարարներին ցրել արցունքաբեր գազով: Մի քանիսը ձերբակալվել են, սակայն բախումները վերսկսվել են, երբ շրջափակումը հանվել է: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Մարսելցիները հիշում են, որ 1990-ականների վերջին աշխարհի առաջնության ժամանակ անգլիացի երկրպագուները կռվել էին տեղացի երկրպագուների հետ: Այդ ժամանակ տասնյակ մարդիկ էին վիրավորվել: Իսկ առավել կռվարար 100 անգլիացիների արտաքսել էին հայրենիք: