Բավ է պառակտվել
27-03-2015 08:33

Նյու Յորքում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել

Նյու Յորքի Իսթ-Ուիլիջ թաղամասում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել, ևս 4 շենք լրջորեն վնասվել է։ Նման տվյալներ են ներկայացրել քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունների պաշտոնական ներկայացուցիչները:
Նրանց տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժել է 19 մարդ։ Որոշ մասերում դեռևս չի հաջողվել ամբողջությամբ հանգցնել կրակը, սակայն ոչ մի տուժած շինությունում մարդիկ չեն մնացել։ 
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 4-ի վիճակը ծանր է։ Դեպքի վայրը շրջափակված է։ 
Հաղորդվում է, որ միջադեպից առաջ շենքում, որտեղ, ենթադրաբար, եղել է պայթյունը, տարվել են գազաֆիկացման աշխատանքներ։ Իշխանությունները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին։