Բավ է պառակտվել
11-04-2015 15:37

Ճապոնիայում մոտ 150 դելֆին ափ է նետվել (լուսանկարներ)

Ճապոնիայում մոտ 150 դելֆին ափ է նետվել. դեպքը գրանցվել է Հոկոտա քաղաքում: Հաղորդվում է, որ որոշ դելֆիններ հայտնաբերվելու պահին դեռևս ողջ են եղել, սակայն՝ շատ թույլ։



Կենդանիներին օգնություն են ցուցաբերել տասնյակ մարդիկ, նրանց վրա ջուր են լցրել և ծածկել սրբիչներով, որպեսզի թույլ չտան չորանալ, սակայն դելֆինների մեծամասնությունը սատկել է։



Ճապոնական NHK հեռուստաընկերության տվյալներով՝ փրկել հաջողվել է միայն 3 դելֆինի։