Բավ է պառակտվել
03-04-2015 08:33

Քենիայում շուրջ 150 մարդ դարձել է ահաբեկիչների զոհ

Քենիայի Հարիսա քաղաքի համալսարանի հանրակացարանի վրա ահաբեկիչների կողմից գործած հարձակման հետևանքով, ըստ, վերջին տվյալների, տուժել է 147 մարդ, 79 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում՝ Քենիայի Աղետների հետևանքների վերացման կենտրոնի պաշտոնական միկրոբլոգում: Հատուկ գործողությունները համալսարանում ավարտվել են, բոլոր չորս ահաբեկիչները վերացվել են: Շենքից էվակուացվել է 587 մարդ: Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան՝ ապրիլի 2-ին: «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստները ներխուժել են Հարիսա քաղաքի Garissa University College համալսարանական հանրակացարանը, որը գտնվում է Սոմալիի սահմանից 150 կմ հեռավորության վրա: Այդ պահին շենքում գտնվում էր շուրջ 400 ուսանող, որոնցից ավելի քան 70-ին հաջողվել է փրկել: Հաղորդվել է, որ ահաբեկիչները առանձնացնում էին մուսուլմաններին ոչ մուսուլմաններից: Ահաբեկչական գործողությունը կազմակերպվել է Քենիայի քաղաքացի, տեղական դպրոցի նախկին ուսուցիչ և տնօրեն Մոհամեդ Քունոն: Քունոյին բռնելու համար, ով նաև հայտնի է շեյխ Մոհամեդ, Դուլյադին և Համադերե, 55 հազար դոլարի վարձատրություն է նշանակվել: Դեկտեմբեր ամսից Քունոն թաքնվում էր իրավապահ մարմիններից: Ենթադրվում է, որ «Աշ Շաբաբում» նա պատասխանատու է Քենիայի դեմ գործողությունների համար, ինչպես նաև օգտագործում է իր հարազատներին երկրի հյուսիսում ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով: «Աշ Շաբաբը», որը համարվում է «Իսլամական նավերի միություն» խմբավորման փոխարինողը, ստեղծվել է 2004 թվականին: Կազմակերպության նպատակը շարիաթի օրենքներով ապրող հասարակության ստեղծումն է, և խմբավորումը մտադիր է հասնել իր նպատակին ջիհադի միջոցով: