Բավ է պառակտվել
31-05-2014 10:50

30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք հասցվել Հալեպ

ՄԱԿ-ը Հալեպի՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող թաղամասեր է հասցրել 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք, ինչպես նաև՝ դեղորայք և տնտեսական ապրանքներ, այդ մասին ուրբաթ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«15 բեռնատարներից բաղկացած շարասյունը 30.000 մարդու համար նախատեսված սննդամթերք է հասցրել ընդդիմության կողմից հսկվող Հալեպի արևմտյան շրջանների Կարմիր մահիկի սիրիական համայնքի պահեստներ։ Շարասյունը մատակարարել է նաև դեղորայք՝ 15.000 մարդու համար, և տնտեսական ապրանքներ՝ 10.000 մարդու համար»,- հայտնել է Դյուժարիկը։
Համաձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ներկայացրած զեկույցի՝ Սիրիայի տարածքում անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի մոտ 9.3 մլն մարդ։