Բավ է պառակտվել
22-04-2015 12:28

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Armenia Today-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին կլինի Երևանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Ինչպես ապրիլի 15-ին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոման Նադալը, «Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին կմեկնի Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:
Ըստ նրա, հիշատակի տարբեր միջոցառումներ են կազմակերպել նաև Ֆրանսիայի պատմական, մշակութային կազմակերպություններն ու ասոցիացիաներն ու տեղական իշխանությունները:
Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց, որ Օլանդը Երևան կմեկնի մեծ ՝ 100-120-հոգանոց պատվիրակության կազմում: Շարպանտիեն նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն նաև լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ըստ դեսպանի, Օլանդի այցելության հիմնական ուղերձը կլինի հիշատակ, հարգանք զոհվածների հանդեպ և ապագայում նման ողբերգության կանխարգելում: