Բավ է պառակտվել
25-03-2015 08:59

Սթիվ Ջոբսի դպրոցական օրագիրը վաճառքի է հանվել

Apple ընկերության հիմնադրի համադասարանցու քույրը որոշել է գումար վաստակել՝ 4.999 դոլարով վաճառքի հանելով Սթիվ Ջոբսի օրագիրը:
Այդ օրագիրը Ջոբսը վարել է 1972-ին իր ավարտական տարում՝ Homestead High School դպրոցում։ 
«Իմ եղբայրն ընկերություն էր անում Սթիվի հետ, իսկ ես ճանաչում էի նրա քրոջը՝ Փեթիին, նա իմ համադասարանցին էր»,- ասել է օրագիրը վաճառողը։ 
Օրագրում կան Ջոբսի համադասարանցիների և անձամբ նրա լուսանկարները, որոնցում նա երկար մազերով է։