Բավ է պառակտվել
12-12-2015 13:03

11 առավել տպավորիչ տոնածառերն աշխարհում (լուսանկարներ)

Կարևոր չէ, թե պատուհանից դուրս ինչ տեսարան է `ձնակույտեր են, թե  ուղիղ շարքով  կանգնած արմավենիներ` Նոր տարին բոլորի համար միանման շատ սպասված և ուրախալի տոն է: Եվ այն, իհարկե հնարավոր չէ պատկերացնել  առանց  գլխավոր ատրիբուտի` տոնածառի: Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական գյխավոր ամանորյա ծառը, որը տեսնելու համար հավաքվում են տեղի բնակիչները և  զբոսաշրջիկները: Ներկայացնում ենք  ամենագեղեցիկ տոնածառերը երկրագնդի տարբեր անկյուններից, որոնք իսկապես ապշեցրել են մեզ:

Շնորհիվ իր մեծության և անսովոր տեսքին, այս ծառը գրանցվել է Գինեսի ռեկորդների գիքում: Դրա կանգնեցմանը  ներգրավված է եղել մոտ 3000 մարդ:  Գուբիոյի բնակիչները իրական հաջողակներեն, քանի որ նրանք տեսնում են զարդարված տոնածառը  քաղաքի ցանկացած կետից. այն տեղադրված է Ինջինո լեռան լանջին: Ամանորյա գեղեցկուհու բարձրությունը գերազանցում է 650 մետրը: Տոնածառը 1991-ին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս լուսադիոդային ծառի բարձրությունը գրեթե 36 մետր է: Տոներից մեկ ամիս առաջ մայրամուտից հետո ամեն կես ժամը մեկ լույսային շոու է ցուցադրվում:

Սա աշխարհի ամենաբարձր տոնածառն է` բարձրությունը 82 մետր: Այն տեղադրված է Լագոայի լճում լողացող բլոկների վրա: Ամեն տարի տոնածառը զարդարում են տարբեր ձևով և կազմակերպում են լուսային շոու տարբեր թեմաներով: Օրինակ լույսի թեմայով, որն անցնում է չորս փուլերով. երազանքներն իրականացնող գիշերվա լույսից մինչև Սուրբ Ծննդյան տոներին իրականացվող երազանքները:

Ազգային Սուրբ Ծննդյան ծառը: Տոնին  հասնելու համար, նա իր ճանապարհը հաղթահարել է Ալյասկայից, անցնելով  գրեթե 7000 կիլոմետր: