Բավ է պառակտվել
25-03-2015 10:25

Airbus A320 ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասված էր

Ֆրանսիայի հարավում վթարված Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասվել է: Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը ուղևորվել էր Բարսելոնայից Դյուսելդորֆ, երեքշաբթի կեսօրին վթարի էր ենթարկվել Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Ֆրանսիական Ալպերում: Ըստ վերջին տվյալների՝ վթարի զոհ է դարձել 150 մարդ:

Հաղորդվում է նաև, որ վթարված ինքնաթիռում եղել են Գերմանիայի, Իսպանիայի, Ղազախստանի, Թուրքիայի, ինչպես նաև Արգենտինայի, ԱՄՆ-ի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Մարոկոյի, Ավստրալիայի, Դանիայի և Ճապոնիայի քաղաքացիներ: