Բավ է պառակտվել
03-05-2014 08:54

Օդեսայում մայիսի 2-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ սուգ է հայտարարվել

Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել մայիսի 2-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Մայիսի 3-ին, 4-ին եւ 5-ին Օդեսայում սուգ է։ Վերջին տվյալներով՝ Օդեսայում բախումների զոհերի թիվն աճել է 43-ի։
Քաղաքի կոմունալ ձեռնարկությունների, հաստատությունների եւ կազմակերպությունների շենքերին խոնարհվելու են Ուկրաինայի եւ Օդեսա քաղաքի պետական դրոշները` սգո ժապավեններով: Նախազգուշացվել է սահմանափակել երաժշտության գործածումը եւ ժամանցային միջոցառումների անցկացումը:

Օդեսայի բժիշկները դիմել են քաղաքի բնակիչներին` կոչ անելով ներկայանալ փոխներարկման կենտրոն եւ արյուն հանձնել տուժածների համար, որոնք տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ: