Բավ է պառակտվել
03-05-2014 13:46

Օդեսայի Արհմիությունների տան հրդեհի հետևանքով 42 մարդ է զոհվել. տեսանյութ

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ 42 մարդ զոհվել, 125-ը հիվանդանոց են տեղափոխվել Օդեսայի Արհմիությունների տան հրդեհի հետեւանքով:

«Բախումների եւ Օդեսայի Արհմիությունների տան հրդեհի հետեւանքով 42 մարդ է զոհվել, 125-ը մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածների թվում 21 ոստիկան կա», - նշել են ՆԳՆ-ում։

Օդեսայում եռօրյա սուգ է հայտարարվել մայիսի 2-ի ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Քաղաքի կոմունալ ձեռնարկությունների, հաստատությունների եւ կազմակերպությունների շենքերին խոնարհվելու են Ուկրաինայի եւ Օդեսա քաղաքի պետական դրոշները` սգո ժապավեններով: Նախազգուշացվել է սահմանափակել երաժշտության գործածումը եւ ժամանցային միջոցառումների անցկացումը: