Բավ է պառակտվել
25-07-2014 20:30

Air Algerie ավիաընկերության օդանավի կործանման զոհերից 54-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են

Air Algerie ավիաընկերության օդանավի կործանման զոհերից 54-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Դիվանագետի խոսքով՝ կարելի է համոզվածությամբ պնդել, որ այդ ժամանակ տարածաշրջանում եղանակային շատ վատ պայմաններ են եղել եւ որ անձնակազմը մինչեւ կապի խզումը հաղորդել էր ուղղությունը փոխելու մտադրության մասին:

«Մալիի նախագահը դիմել է մեզ հետաքննություն անցկացնելու խնդրանքով: Բնականաբար, մենք համաձայնել ենք», Ֆաբիուսի խոսքերը մեջբերում է «Ռիա Նովոստի»:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը կանցկացվի Մալիի, Բուրկինա-Ֆասոյի, Ալիժիրի եւ Իսպանիայի իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում:

McDonnell Douglas MD-83 ուղեւորատար ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո – Ուուագադուգու (Ալժիր) թռիչքը: Ինքնաթիռի անձնակազմի հետ կապն անհետացել է թռիչքից 50 րոպե անց, Մալիի հյուսիսային օդային տարածքում: Օդանավում եղել են 110 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Բոլորը զորհվել են: