Բավ է պառակտվել
12-03-2014 18:27

Կորած ինքնաթիռի օդաչուները խցիկում զվարճացե՞լ են աղջիկների հետ


Նոր եզրահանգման են եկել Մալայզիայից Չինաստան թռչող ու անեհտացած Boeing-777-ի գործը հետաքննող ոստիկանները: Հնարավոր է՝ Malaysia Airlines ընկերության օդաչուները «հոգեբանական խնդիրներ» են ունեցել, ինչը կարող էր ողբերգության հանգեցնել:

Այս առեղծվածային միջադեպը հետաքննող մալայզիացի ոստիկանները չեն բացառում այդ հնարավորությունը: Չնայած ընկերությունում երկու օդաչուներին էլ բնորոշում են որպես օրինակելի աշխատակիցների:

Նրանցից մեկը 2011-ի դեկտեմբերին Պհուկետ կղզուց Կուալա-Լումպուր թռչելու ճանապարհին օդաչուների խցիկ էր հրավիրել երկու կանանց: Ամենայն հավանականությամբ, ժամանակին նրանք այդ թռիչքի ժամանակ բավականին շատ խախտումներ են թույլ տվել: Հաղորդվում է որ նրանք հյուրերի հետ լուսանկարվել են, ծխել խցիկում:

Աղջիկներից մեկը պատմել է, որ այն ժամանակ օդաչուները տարված են եղել իրենց հետ զրուցելով եւ անգամ չեն էլ նայել սարքերին՝ զրուցելով աղջիկների հետ:

Մալայզիայի ոստիկանապետը հաղորդել է, որ օդաչուների հոգեբանական վիճակը հետաքննության ժամանակ հաշվի է առնվելու: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները: