Բավ է պառակտվել
17-05-2014 19:20

Բելգրադում ջրհեղեների արդյունքում ջրային համակարգերը վնասվել են և խանութներում հերթեր գոյացել

Բելգրադում ջրհեղեների արդյունքում ջրային համակարգերը վնասվել են և խանութներում հերթեր գոյացել` խմելու ջուր գնելու համար:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հորդառատ անձրևների և գետերի` ափերից դուրս գալու հետևանքով տեղի ունեցած ջրհեղեների արդյունքում հարյուրավոր բնակելի տարածքներ և բնակելի շենքեր ու շինարարական օբյեկտներ հեղեղի տակ են մանցել:
Բելգրադում խանութներից ամբողջությամբ գնվել է խմելու ջուրը, թեև իշխանությունները վստահեցնում են, որ խողովակների ջուրը մաքուր է և ենթակա օգտագործման: Բելգրադի քաղաքապետ Սինիշա Մալին հայտարարել է, որ ջրային համակարգերի մասին ապատեղեկատվությունը կհետապնդվի օրենքով:
Մինչդեռ սերբական սոցցանցերում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնցում մարդիկ խմելու ջուր գնելու համար հերթ են կանգնած խանութներում: Համաձայն վերջին տվյալների` ջրհեղեղի հետևանքով մահացել է 3 մարդ, մի քանիսն անհատ կորած են, տարհանվել է 7000 մարդ: