Բավ է պառակտվել
30-06-2016 13:19

Թրամփի նախկին կնոջ ամուսնական մատանին վաճառվել է 300 հազար դոլարով (լուսանկար)

Մառլա Մեյփլզի` միլիարդատեր Դոնալդ Թրամփի երկրորդ կնոջ ամուսնական մատանին Նյու Յորքի աճուրդին վաճառվել է 300 հազար դոլարով: «Զմրուխտե» երեսակմամբ 7,45 կարատանոց ադամանդով մատանու նոր տերը նախընտրում է չհայտնել իր անունը: Հայտնի է, որ գնորդը հեռախոսով է դրույքներ կատարել:

Արժե նշել, որ այդ թանկարժեք զարդն առաջին անգամ չէ, որ վաճառվում է աճուրդով: Մառլա Մեյփլզն այն վաճառել էր 1999-ին Թրամփից բաժանվելուց հետո: Այն ժամանակ աճուրդին մատանին գնել էր ամուսնական զույգ` 110 հազար դոլարով:

Սպիտակ տան նոր տիրոջ դերի ներկայիս հավակնորդը երրորդ անգամ է ամուսնացած: Դոնալդ Թրամփը հինգ երեխա եւ ութ թոռ ունի: