Բավ է պառակտվել
23-02-2016 10:52

Թուրքիայի և ԻՊ-ի կապը հաստատող հեռախոսազրույցներ են հրապարակվել

Գաղտնազերծվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի միջև առկա համագործակցության մասին։ ԻՊ-ի զինյալների ու թուրք զինվորականների հեռախոսազրույցները տեղի են ունեցել թուրք-սիրիական սահմանի մոտակայքում։
Դրանք բավական ընկերական են, զրուցակիցները միմյանց «եղբայր» են կոչում: 
Հրապարակված փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ նրանց միջև սահմանի մոտ հանդիպումներ են տեղի ունեցել։ 
Սահմանից այն կողմ գործող ԻՊ-ականները ևս թուրքեր են։ Զրույցներից մեկի ընթացքում ԻՊ-ի անդամ թուրքն ասում է՝ «Եղբա՛յր, դու էլ ես, թուրք, ես էլ, դու էլ ես մուսուլման, ես էլ»։ 
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գաղտնի կապերի մասին։  
Ավելի վաղ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին։