Բավ է պառակտվել
20-05-2016 08:45

Միջերկրական ծովում գտել են EgyptAir-ի օդանավի բեկորները

 EgyptAir ավիաընկերությունից հաստատել են հունական Կարպատոս կղզու մոտ Ա320 օդանավի գտնված բեկորների մասին հաղորդագրությունները:               EgyptAir ավիաընկերության կայքում տեղադրված վերջին տեղեկությունը հաստատում է, որ հայտնաբերվել են Փարիզ -Կահիրե չվերթի օդանավի բեկորները: Հաղորդագության մեջ ասվում է, որ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որ EgyptAir –ի անհետացած օդանավի բեկորները գտել են Կարպատոս կղզու մոտ: «Ընտանիքի անդամներին ու անձնակազմին արդեն տեղեկացրել ենք, ու մենք ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր այս ողբերգությունից հարազատների են կորցրել»,- ասվում է հայտարարության մեջ: EgyptAir -ից նշել են, որ փորձագիտական խումբը շարունակում է որոնել անհետացած օդանավի մասերը: EgyptAir ավիաընկերության ուղևորատար օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում MS804 չվերթով, անհետացել է ռադարների էկրաններից մայիսի 19-ի առավոտյան Միջերկրական ծովի վրա ՝ Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում 66 ուղևոր ու անձնակազմի անդամ կար: Որոշ փորձագետներ համարում են, որ աղետի պատճառը կարող էր ահաբեկչությունը լինել: Ընդ որում Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ վարկածներից ոչ մեկը չեն բացառում: