Բավ է պառակտվել
20-10-2014 09:17

Օբամայի ելույթի ժամանակ մարդիկ լքել են դահլիճը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անսպասելի հայտնվել է Դեմոկրատական կուսակցությունից Մերիլենդ նահանգի նահանգապետի թեկնածու Էնթոնի Բրաունի աջակցությանը նվիրված հավաքին, սակայն նրա ելույթի ժամանակ մի խումբ մարդիկ դուրս են եկել սրահից՝ չցանկանալով լսել նախագահի ելույթը, գրում է РИА Новости-ն։«Դուք պետք է քվեարկեք,- իր ելույթի ընթացքում մի քանի անգամ կրկնել է Օբաման,– Ապագան մերն է»։ Սակայն նրա ելույթի ժամանակ մարդիկ սկսել են դուրս գալ սրահից, իսկ ոմանք սկսել են ընդհատել նրան՝ հարցեր տալով։Նշվում է, որ Օբամայի աջակցությունը Բրաունիին այնքան էլ անհրաժեշտ չի եղել, քանի որ վերջինս առաջատար է։ Ըստ աղբյուրի՝ միջադեպի պատճառը, հավանաբար, Օբամայի վարկանիշի անկումն է։