Բավ է պառակտվել
14-05-2014 15:04

Բարաք Օբամայի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ մեղադրվող տղամարդուն մահապատժի կենթարկեն

Հարավային Դակոտա նահանգի դատարանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ մեդադրվող տղամարդուն մահապատժի է դատապարտել` սպանության համար:

Ըստ նահանգի շրջանային դատավորի ատենակալների միաձայն որոշումը, համաձայն որի 2011թ. 75-ամյա Մեյբլ Շեյնի սպանության մեջ մեղադրվող Ջեյմս Մաքվեյը պետք է մահապատժի ենթարկվի: Մինչ այդ Մաքվեյն ընդունել էր մեղքը եւ հայտարարել, որ Շեյնի սպանությունը ամերիկյան առաջնորդի դեմ մահափորձի պլանի մաս էր կազմում: Ամբաստանյալը գողացել է կնոջ ավտոմեքենան` Վաշինգտոն հասնելու եւ Օբամային սպանելու նպատակով:

Դատարանի վճիռը ավտոմատ կերպով նահանգի գերագույն դատարանի քննարկմանը կներակայացվի: Դատական լսումների ժամկետների մասին տեղեկություններ չեն ստացվել, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:

Մաքվեյը Վիկսոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում էր ձերբակալվել` ավտոմեքենայի գողությունից քիչ անց: Պաշտպանական կողմը պնդում էր, որ Մաքվեյը սպանության պահին անմեղսունակ վիճակում է եղել, քանի որ հոգեկան հիվանդությամբ, ինչպես նաեւ ալկոհոլի եւ թմրադեղի նկատմամբ կախվածությամբ էր տառապում: Կողմի համոզմամբ, դատարանը լիարժեք կերպով հաշվի չի նստել այդ հանգամանքների հետ: