ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մտադիր է դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով NBC հեռուստաալիքը:
Բեյներն Օբամային մեղադրում է լիազորությունները գերազանցելու եւ երկրի օրենքները խախտելու մեջ: Ըստ նրա` նախագահը քաղաքական որոշումներ է կայացրել` շրջանցելով ԱՄՆ-ի օրենսդրությունը եւ առանց Կոնգրեսի համաձայնության:
Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջոշ Էռնեստը վստահ է, որ նախագահը հետեւում է օրենքին: Ըստ նրա` «հանրապետականները ցանկանում են հայց ներկայացնել, քանի որ համաձայն չեն Օբամայի քաղաքականության հետ»: