Բավ է պառակտվել
27-03-2014 16:25

Բարաք Օբաման Հռոմի Պապին մրգերի ու բանջարեղենի սերմեր է նվիրել (տեսանյութ)

Կայացավ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Հռոմի Պապի հանդիպւմը: Ինչպես հայտնում է Business Insider-ը, Օբաման ու պոնտիֆիկոսը հանդիպման ժամանակ իրար ողջունել են ձեռքսեղմումով ու փոխադարձ ժպիտներով։ «Ձեզ հանդիպելը հրաշալի է։ Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես հիանում եմ Ձեզնով։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը, ինչին Պապը պատասխանել է .«Շնորհակալություն»։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1 ժամից էլ պակաս տևած հանդիպման ընթացքում Օբաման ու Ֆրանցիսկոսը քննարկել են աշխարհում աղքատության ու աճող անհավասարության դեմ պայքարի թեման։ Օբաման Ֆրանցիսկոսին է նվիրել իր կնոջ՝ Միշել Օբամայի անմիջական հսկողության տակ գտնվող՝ Սպիտակ տան պարտեզում աճող մրգերի ու բանջարեղենի սերմերով լի զամբյուղ։