Բավ է պառակտվել
08-08-2014 09:12

Սպիտակ տունը թույլատրել է Իրաքում կետային ավիահարվածները

Օգոստոսի 7-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իրաքում ամերիկյան աշխատակազմի եւ երկրի խաղաղ բնակչության պաշտպանության նպատակով հայտարարել է օդային կետային հարվածները թույլատրելու մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ինչպես հիշեցրել է նախագահը, «Իսլամական պետության» իսլամիստները եզդիների՝ իրաքի կրոնական փոքրամասնությունների մեկի ֆիզիկական ոչնչացման կոչ են արել:

Բարաք Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը պետք է անհապաղ գործի, ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով: Նախագահը հաղորդել է, որ Իրաքի կառավարությունը օգնության խնդրանքով դիմել է Միացյալ նահանգներին: ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ «Իսլամական պետության» զինյալները ավելի են մոտենում Էրբիլ քաղաքին, որտեղ աշխատում են ամերիկացի դիվանագետները եւ զինվորական խորհրդատուները:

Օբաման նշել է, որ իսլամիստների դեմ ուղղված կետային ավիահարվածները կհամադրվեն հումանիտար բեռների մատակարարմամբ: Ընդ որում, Օբաման բացառել է ցամաքային գործողությունների հնարավորությունը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է չափավոր հայացքներով առաջնորդվող եւ Իրաքին կայունություն ապահովելու ընդունակ ուժերին: