26-05-2014 09:41

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Ուկրաինայում կայացած ընտրությունների առիթով

Ուկրաինային՝ կայացած ընտրությունների առիթով, երկրի նոր նախագահին շնորհավորլ և վերջինիս հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում է Russia Today-ը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները Ուկրաինայում քայլ է՝ դեպի այդ երկրի միասնություն: «Ուկրաինայի ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց իր վճռականությունը՝ առանց արտաքին միջամտության ղեկավար ընտրելու և ժողովրդավարական պայմաններում ապրելու հարցում», - ասել է Բարաք Օբաման:
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Պետրո Պորոշենկոն: