Բավ է պառակտվել
21-11-2014 08:21

ԱՄՆ–ում ապրող 5 մլն ապօրինի ներգաղթյալների Օբաման օրինական կարգավիճակ կշնորհի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրինական կարգավիճակ կտրամադրի գրեթե 5 մլն ներգաղթյալների, որոնք ԱՄՆ–ում բնակվում են ապօրինաբար, այս մասին նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Արտաքսումից կկարողանա խուսափել «գրեթե 5 մլն չգրանցված ներգաղթյալ»։ Հանձնարարությունը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք ապրում են երկրում ավելի քան 5 տարի, ԱՄՆ քաղաքացիների ծնողներ են, կամ այն անձանց, ովքեր չունեն ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն։
Անօրինական ներգաղթյալը կստանա ԱՄՆ-ում մնալու ժամանակավոր թույլտվություն (3 տարի), եթե անցնի համապատասխան ստուգումները և սկսի վճարել բոլոր պարտադիր հարկերը, ինչպես նաև, եթե կարողանա ապացուցել, որ իր երեխաները ծնվել են նախքան նախագահի ներկայիս հրամանի հայտարարումը։
Այդ 3 տարիների ընթացքում տվյալ անձը կկարողանա ժամանակավոր աշխատանքի ընդունվել։ Սպիտակ տանը նշել են նաև, որ տվյալ գործընթացը վերաբերում է այն մարդկանց, ովքեր հանցագործություն չեն կատարել, հանցավոր խմբավորման անդամ չեն և չեն կասկածվում ահաբեկչության մեջ։