21-08-2014 14:12

Էրդողանի երդմնակալությանը հրավիրված են նաև Օբաման և Պուտինը

Օգոստոսի 28-ին Թուրքիայում կայանալիք երկրի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը կտարբերվի նախորդներից:
Մասնավորապես, այս անգամ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրվել են այլ երկրների նախագահներ, որոնց թվում են Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ըստ թուրքական «Սաբահ» թերթի` սպասվում է, որ վերջիններս միջոցառմանը իրենց ներկայացուցիչներին կուղարկեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստանալով քվեների 51.8 %-ը, ընտրվել է Թուրքիայի Հանրապետության 12-րդ նախագահ: