Բավ է պառակտվել
24-11-2014 19:02

ԱՄՆ պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը այսօր հրաժարական է ներկայացրել երկու տարվա պաշտոնավարումից հետո: Այդ մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Հեյգելին: Նախարարն արդեն հրաժարականի դիմում է գրել եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է այն: Reuters-ի փոխանցմամբ, Օբաման Պենտագոնի ղեկավարի հրաժարականի մասին կհայտնի այսօր: Հաջորդ նախարարի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում, իսկ Հեյգելը կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչեւ Սենատը հաստատի նոր նախարարի թեկնածությունը: