Բավ է պառակտվել
12-04-2014 10:09

Օբամայի ընտանիքը տարեկան եկամուտից նվիրաբերություններ է անում բարեգործական կազմակերպություններին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ իր կին Միշել Օբաման 2013 թ. վաստակել են 503 հազար դոլար. հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով հարկային արտոնությունները` նրանց եկամուտը կազմել է 481 հազար դոլար: 2013 թ. Օբամա ընտանիքը վճարել է 98 հազար դոլար հարկ: Օբամա ընտանիքը 59 հազար դոլար` եկամուտի 12,3%-ը, նվիրաբերել է 32 բարեգործական կազմակերպությունների: 8 հազար դոլար ստացել է Fisher House Foundation բարեգործական կազմակերպությունը, որն օգնում է բուժօգնության կարիք ունեցող ամերիկացի վետերանների ընտանիքներին: 2013թ. Օբամա ընտանիքն ապրել է հիմնականում նախագահի աշխատավարձով, որը տարեկան 400 հազար դոլար է: Եկամուտը նվազել էր հիմնականում Բարաք Օբամայի գրքերի վաճառքի անկման հետեւանքով` 116 հազար դոլար, 2012 թ. 273 հազար դոլարի փոխարեն: 2012 թ. Օբամա ամուսնական զույգը վաստակել էր 662 հազար դոլար: 2011 թ. նրանք վաստակել էին 790 հազար դոլար, 2010 թ.` 1,7 միլիոն դոլար, իսկ 2009 թ.`5,5 միլիոն դոլար: 2013 թ. Օբամա զույգի ընդհանուր կարողությունը կազմել է 1,9 -6,9 միլիոն դոլար: Փոխնախագահ Ջո Բայդենը եւ իր կին Ջիլը անցյալ տարի վաստակել էին 407 հազար դոլար, մի փոքր ավելի, քան 2012 թ.: Նրանք բարեգործության վրա ծախսել էին 20,5 հազար դոլար: