Բավ է պառակտվել
19-07-2014 10:30

Օբաման միասեռականներին պաշտպանում է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հրամանագիր ստորագրել` սեռական կողմնորոշման կամ գենդերային խտրականության վերաբերյալ արգելքի մասին, փոխանցում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տանը:

Փաստաթուղթը արտոնություններ չի պարունակում կրոնական կազմակերպությունների համար, ինչը ողջունում են գեյերի իրավունքները պաշտպանող ակտիվիստները: Ըստ հրամանագրի` կրոնական կազմակերպություններին արգելված է աշխատանքի ընդունելիս հիմնվել սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելության վրա, բացառություն են կազմում կրոնական խմբերը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ արգելվել էր ռասայական, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային պատկանելության, հաշմանդամության եւ տարիքի խտրականությունը: