Բավ է պառակտվել
23-08-2014 11:29

Ուկրաինա Ռուսական բեռնատարների շարասյան մուտքի հարցը քննադատել են Օբաման ու Մերկելը

Նախօրեին երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման , իրենց «զարմանքն» են հայտնել ռուսական կառավարության՝ Ուկրաինայի տարածք հումանիտար օգնությամբ ավտոմեքենաների շարասյան մուտքի վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ, գրում է Deutsche Welle-ն։

Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, կողմերը քննադատել են Կրեմլի որոշումը՝ առանց Կիևի համաձայնության և Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցության բեռնատարները Լուգանսկ ուղարկելը։ Միևնույն ժամանակ, երկու երկրների առաջնորդները հայտարարել են, որ Մոսկվան «պատասխանատվություն է կրում Ուկրաինայի արևելքում իրավիճակի հետագա սրման համար»։ Մերկելը հույս է հայտնել, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, բեռնաթափումից հետո չի պահի բեռնատարերի շարասյունն Ուկրաինայում։
Գերմանիայի կանցլերն ու ԱՄՆ-ի նախագահը կոչ են արել ռուսական ղեկավարությանը ետ քաշել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից և դադարեցնել ռազմական տեխնիկայի, զենքի և գրոհայինների մուտքը հարևան երկիր։ Մերկելն ու Օբաման «ընդգծել են նաև երկկողմ զինադադարի հաստատման կարևորությունը»։

Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ երեկ ռուսական կողմի որոշմամբ բեռնատարները հատել էին Ուկրաինայի հետ սահմանը՝ առանց Կիևի համաձայնության՝ մարդասիրական բեռը երկրի արևելք հասցնելու համար: «Ռուսական կողմը որոշել է գործել: Մարդասիրական բեռով մեր շարասյունը սկսում է ընթացքը Լուգանսկի ուղղությամբ»,- ասվել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: