Բավ է պառակտվել
01-03-2014 19:15

ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը առողջ ապրելակերպի հետևորդներ

Արևմտյան լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որում ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը «պարապում են» աշխատանքի ընթացքում: Եվ դա տեղի է ունենում Սպիտակ տանը:
Բրիտանական The Independent-ը այս առիթով գրում է, որ ճարպակալումը միշտ մեծ խնդիր է եղել ամերիկացիների համար. այդ երկում ավել քաշ ունի բնակչության 74 տոկոսը:
Տեսանյութում Օբամայի աշխատասենյակ է մտնում փոխնախագահ Բայդենը և առաջարկում` «շարժվել»: Նրանք կարճատև վազք են կատարում, ապա մարմնի ու ոտքերի «ձգումներ» կատարում Սպիտակ տան պատերի տակ: Պաշտոնյաները պայմանավորվել են, որ նման պարապմունքները շարունակական կլինեն:
Հիշեցնենք, որ իր սպորտային ապրելակերպով աչքի էր ընկել առաջին տիկին Միշել Օբաման: