17-03-2014 18:30

Օբաման կպատժի ռուս պաշտոնյաներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մի շարք ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել։ Մասնավորապես, կարգելվի Պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինայի, Լեոնիդ Սլուցկիի, Դաշնային խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի, նախագահի օգնական Վլադիսալավ Սուրկովի, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի մուտքն ԱՄՆ, կարգելափակվեն նրանց ակտիվները։ Կալանքի տակ կառնվեն նաև Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի, ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսյոնովի և Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ֆինանսական ակտիվները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Ուկրաինայի 21 պաշտոնյաների նկատմամբ։