Բավ է պառակտվել
26-04-2014 09:51

Օբաման Հյուսիսային Կորեան բնութագրել է՛՛ մերժված պետություն՛՛

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան թույլ ՛՛մերժված պետություն՛՛ է:

՛՛Փհենյանի կողմից միջուկային սպառազինությունն ավելացնելը միայն ամբողջական մեկուսացման է տանում՛՛, — ասել է Օբաման:
Ըստ նրա` ներկայումս ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի միությունը ՛՛ավելի ուժեղ է, քան երբեւէ՛՛: «Մենք չենք ամաչում օգտագործել մեր ռազմական հզոությունը մեր դաշնակիցների եւ մեր պաշտպանության համար», — ընդգծել է Օբաման:

Ավելի վաղ Օբաման Հյուսիսային Կորեայի իշխանություններին նախազգուշացրել էր զերծ մնալ միջուկային փորձարկումներից: Նա ընդգծել էր, որ ԿԺԴՀ-ի նման քայլը միանշանակ արձագանք կունենա համաշխարհային հանրության կողմից: