Բավ է պառակտվել
06-09-2014 11:44

Օբաման Կուբայի դեմ պատժամիջոցները 1 տարով երկարացնում է


ԱՄՆ-ի նախագահ Բարք Օբաման Կուբայի դեմ ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցների ժամկետը երկարացնելու որոշում է կայացրել:

Ավելի վաղ Կուբայի նկատմամբ էմբարգո Վաշինգտոնը կիրառել էր 1960թ.՝ այն բանից հետո, երբ կղզում իշխանության էր եկել Ֆիդել Կաստրոն։ Արդյունքում ԱՄՆ-ն արգելափակել էր Հավանայի հետ բոլոր առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունները։

Նախորդ տարվա նոյեմբերին Օբաման պատրաստակամություն էր հայտնել վերանայել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Ըստ ամերիկյան առաջնորդի՝ ԱՄՆ-ն եւ Կուբան վաղուց պետք է «շփման նոր մակարդակի» հասնեն։

Օբաման հավելել էր, որ 1960-ականների պատժամիջոցները կորցրել են արդիականությունը։ Նա ընդգծել էր, որ ամերիկացիների նոր սերունդը պատրաստ է երկկողմ հարաբերությունների խնդիրը լուծելու նոր մեխանիզմների։