Բավ է պառակտվել
17-06-2014 10:37

Օբաման 275 զինծառայող կուղարկի Իրաք

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Իրաք ուղարկել 275 զինծառայող ամերիկյան օբյեկտների պաշտպանության նպատակով:

Նախագահը հայտարարել էր, որ զորք չի ուղարկելու Իրաքում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Սակայն հունիսի 16-ին Կոնգրեսին ուղղված նամակում նա տեղեկացրել է, որ Իրաք ուղարկվող զինծառայողները վերազինված են եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են մարտի:

«Այդ ուժերն ուղարկվելու են անհրաժեշտության դեպքում ամերիկացի քաղաքացիների եւ հարստությունը պաշտպանելու», - նշել է Օբաման օրենսդիրների ուղղված նամակում: Նրա խոսքով՝ զինծառայողները կմնան Իրաքում այնքան ժամանակ, մինչեւ անվտանգության հետ կապված իրավիճակը մեզ այլեւս չանհանգստացնի:

Օբաման խորհրդակցություն է անկացրել ազգային անվտանգության հարցերով խորհրդատուների հետ: Ավելի վաղ, խորհրդատուներին առաջադրվել էր ներկայացնել Իրաքի զգալի մասը զավթաց եվ Բաղդադին սպառնացող սուննի զինյալների դեմ պայքարելու գործողությունների տարբերակներ: