Բավ է պառակտվել
15-08-2014 10:47

Օբաման հայտնել է Իրաքի եզդիներին օգնելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայարարել է Իրաքի սարերում ապաստանած փախստական հարյուրավոր եզդիների փրկելու մասին։ Նա հայտնել է, ոոր եզդիներին օգնել է ամերիկյան ավիացիան, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն։

Օբամայի խոսքով՝ Սինջար լեռնազանգվածում իրավիճակը զգալի բարելավվել է։ Փախստական եզդիներից շատերին հաջողվել է լքել սարերը, եւ այժմ Պենտագոնը մտադիր չէ ռազմական նոր գործողությունների դիմել։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ավիացիան հարվածներ էր հասցրել իսլամիստների դիրքերին եւ հումանիտար բեռ հասցրել աղետի մեջ հայտնված քրդերին։ Ֆրանսիան օգոստոսի 13-ին հայտարարել էր քուրդ զինյալներին զենք մատակարարելու մտադրության մասին, ինչին Բաղդադը հավանություն էր տվել։
Եզդիները սարեր էին փախել 12 օր առաջ, երբ սունի գրոհայինները գրավել էին Սինջար քաղաքը։