Բավ է պառակտվել
08-05-2014 09:11

ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ առևտրային արտոնությունները չեղյալ կհամարի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծանուցել է ամերիկյան կոնգրեսին իր մտարդրության մասին չեղյալ համարել առեւտրական արտոնությունները, որոնք գոյություն ունեին Ռուսաստանի համար Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Որոշումը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը տնտեսապես բավական զարգացած երկիր է եւ արտոնությունների կարիք այլեւս չկա, որոնք գոյություն ունեն պակաս զարգացած երկրների համար:

Այն բանից հետո, երբ համապատասխան որոշումն իրագործվի, Ռուսաստանից ապրանքների ներկրումն ԱՄՆ-ի համար սովորական արժեք կունենա, այլ ոչ թե տուրքերի արտոնյալ տոկոսադրույքներով:

Ռուսաստանը իններորդ երկրիրն էր ըստ ԱՄՆ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգից ստացված շահերի մեծության՝ ԱՄՆ արտահանած ապրանքների համար ստանալով 296 մլն դոլար սակագնային զեղչ: