Բավ է պառակտվել
25-04-2014 12:12

Ճապոնիայում Օբաման գնդակ է խաղացել ռոբոտի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Տոկիո կատարած այցի ժամանակ ծանոթացրել են ASIMO ռոբոտի հետ: Նրան առաջարկել են անդրոիդի հետ գնդակ խաղալ: Չնայած Սպիտակ Տան ղեկավարը համաձայնել է, բայց ինչպես երևում է բերված տեսանյութում, նա մի փոքր կաշկանդված է եղել:

Լարվածություն է առաջանում այն ժամանակ, «երկաթե մարդը» սկսում է նախապատրաստվել հարվածի: «Դատելով ամեն ինչից, հարվածը հզոր է լինելու»,-ժպտալով ասում է ԱՄՆ նախագահը: Արդյունքում ռոբոտն ուժեղ հարվածում է գնդակին և Օբաման ընդունում է փոխանցումը: ASIMO մարդանման ռոբոտը մշակել է «Հոնդա» ընկերությունը: Ճապոնացիները նախատեսում են ունիվերսալ «օգնական» ստեղծել, որը կօգնի ինչպես տարեց մարդկանց, այնպես էլ կմասնակցի տարբեր փրկարար գործողությունների: