Բավ է պառակտվել
21-06-2014 10:26

Օբաման և Մերկելը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գեմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում եւ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, փոխանցում է «Ռեյթերը»` վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

ԱՄՆ-ի նախագահը հեռախոսով Ուկրաինայի իրավիճակը քննարկել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Երկուսն էլ Ռուսաստանին կոչ են արել « ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկով դիմել Ուկրաինայի արեւելքի անջատականներին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպիտակ տան հայտարարությունից հետեւում է, որ ամերիկացի առաջնորդը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «Նրանք համաձայնել են, որ եթե Ռուսաստանը չկարողանա Ուկրաինայի արեւելքում լարվածության թոթափման որոշակի քայլեր ձեռնարկել, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն լրացուցիչ քայլեր կհամակարգեն (Ռուսաստանի դեմ)»,- Սպիտակ տան հայտարարությունն է մեջբերում գործակալությունը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի. ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները ողջունել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը երկրի արեւելքում հրադադարի մասին եւ Ռուսաստանին կոչ արել սատարել աշխարհազորայինների զինաթափմանը։