Բավ է պառակտվել
03-09-2014 10:05

Բարաք Օբաման Էստոնիայում է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Էստոնիա՝ վստահեցնելու Մերձբալթիկայի երկրներին, որ իրենք կարող են Ռուսաստանի կողմից ագրեսիայի ցուցաբերման դեպքում ՆԱՏՕ-ի աջակցությունը ստանալու հույս ունենալ։

Էստոնիայի իշխանություններն արդեն խնդրել են ՆԱՏՕ-ին ռազմական բազա տեղակայել իրենց տարածքում։

Էստոնիան դեռևս կարող է զգալ ուժեղ ազդեցություն Մոսկվայի կողմից՝ որպես նախկին ԽՍՀՄ հանրապետություն և մեծ թվով ռուսալեզու բնակչությամբ երկիր։

Էստոնիա այցից հետո Օբաման կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ուելսում, որտեղ կքննարկվի արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը, որի նպատակը կլինի ռուսական ագրեսիայից պաշտպանել իր անդամներին Եվրոպայի արևելքում։