Բավ է պառակտվել
30-06-2014 10:18

Օբաման ԵՄ երկրների ներկայացուցիչներին ԱՄՆ-ի համար սպառնալիք է համարում

ԵՄ երկրների անդամները, ովքեր Սիրիայում եւ Իրաքում մասնակցում են մարտական գործողություններին, սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգությանը, քանի որ կարող են երկիր մտնել առանց վիզայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք գիտենք, որ որոշ եվրոպացիներ Սիրիա են մեկնում` այնտեղ ռազմական գործողություներին մասնակցելու: Այժմ նրանք այդ նպատակով կարող են Իրաք մեկնել: Այնուհետեւ նրանք վերադառնում են իրենց երկրները: Քանի որ նրանք եվրոպական անձնագրեր ունեն, վիզայի կարիք չունեն` ԱՄՆ հասնելու համար», - ասել է Օբաման:

«Մենք պետք է ուժեղացնենք աշխատանքն այս ուղղությամբ: Այստեղ կարեւոր դեր է հատկացվելու հատուկ նշանակության զորքերին», - նշել է Օբաման, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍԱ-ը:

Ըստ ԱՄՆ հետախուզական հատուկ ծառայությունների գնահատման` միայն «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում , որը վերջին մի քանի շաբաթներին կարողացել է իր վերահսկողության տակ առնել Իրաքի հյուսիսային մի շարք տարածքներ, գործում է 2 հազար գրոհային` արեւմտյան երկրների անձնագրերով: