Բավ է պառակտվել
26-03-2014 10:23

Օբաման Ղրիմի միացումը Ռուսաստանին իրակացված փաստ չի համարում

Ամստերդամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանն «իրականացված փաստ չէ», քանի որ կատարվածը չի ընդունվում միջազգային հանրության կողմից,գրում է Обозреватель-ը։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է ռուսական կողմի՝ Ուկրաինայի տարածք ներխուժելու հետագա հնարավորությունից։
«Ռուսաստանից է կախված, թե արդյո՞ք նա պատասխանատու և միջազգային նորմերին համապատասխան կգործի, իսկ եթե նա այդպես չգործի, ապա դա իր հետևանքները կունենա»,- ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ նոր պատժամիջոցները կվնասեն ինչպես Ռուսաստանին, այնպես էլ այլ երկրների տնտեսություններին։
Միարժամանակ հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներով՝ թերակղզու բնակիչների 96.77%-ը կողմ է քվեարկել Ղրիմը ՌԴ կազմում ընդգրկվելուն։