Բավ է պառակտվել
11-07-2014 10:24

Բարաք Օբաման ծաղրում է ընդդիմադիրներին. տեսանյութ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Կոնգրեսում ընդդիմադիր հանրապետականներին, որոնք սպառնացել են նախագահի դեմ դատական գործընթացով:

«Գուցե, ես պարզապես նրանց դուր չեմ գալիս»,-ասել է Օբաման՝ հանդես գալով Թեքսասի նահանգի Օսթին քաղաքում:
՛՛Նարնցից ոմանք ասում են՝ «դատի տվեք նրան», «պաշտոնանկ արեք»: Իսկապե՞ս, ինչի՞ համար: Դուք պատրաստվում եք դատի տալ ինձ այն բանի համար, որ ես կատարում եմ իմ աշխատա՞նքը՛՛,-սարկազմով նշել է Օբաման, որը առաջ է բերել ներկաների ծիծաղը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Դրանից հետո ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է ընդդիմադիր հանրապետականներին այն բանի համար, որ վերջիններս հրաժարվել են 2013-ի հոկտեմբերին բարձրացնել պետական պարտքի վերին շեմը՝ սպառնալով դեֆոլտով, եւ դաշնային կառավարությունը թողել են առանց ֆինանսավորման:
Սենատի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Օբամային՝ լիազորությունները գերազանցելու համար:

Հանրապետականները դժգոհ են, որ նախագահը Սենատում արգելքների հանդիպելով, իր քաղաքականությունն առաջ մղում հրամանագրերով: Սակայն, Օբամայի խոսքով, դա բոլորովին այդպես չէ. Նա ավելի քիչ հրամանագրեր է ստորագրում, քան իր նախորդ նախագահները վերջին 100 տարվա ընթացքում: