09-09-2014 10:14

Օբաման Իսլամական պետության սպառնալիքներից անհանգստացած է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու այն սպառնալիքները, որոնք սպասվում են «Իսլամական պետության» շարքերում կռվող օտարերկրյա գրոհայինների կողմից: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարել է Օբամայի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Էռնեստը չի հստակեցրել, թե երբ և ինչ մակարդակով է ԱՄՆ-ը ցանկանում այդ հարցը դնել ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը:
Ջոշ Էռնեստը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կտրականապես չի ցանկանում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ միայնակ պայքարել: