Բավ է պառակտվել
05-12-2014 10:23

Օբաման վառել է սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը

Վաշինգտոնում 92-րդ անգամ վառվել են սուրբծննդյան գլխավոր տոնածառի լույսերը, արարողությունը տեղի է ունեցել պետության առաջին զույգի ներկայությամբ, , փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Հետնահաշվարկը կատարել է Օբաման: «Պատրա՞ստ են բոլորը: Բոլո՞րն են հավաքվել էկրանների մոտ եւ հրապարակում: Եկեք միացնենք: Հինգ, չորս, երեք, երկու, մեկ», — ասել է ԱՄՆ նախագահը: Նրան օգնել են Միշել Օբաման և դուստրերը: Միջոցառումը վարել են հոլիվուդյան դերասաններ Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը: Ավելի ուշ Միշել Օբաման դուստրերից մեկի և այլ երեխաների հետ ներկաներին դերերով կարդացել են տոնածառի մասին սուրբծննդյան բանաստեղծություն:


«Տոնածառը զարդարելիս օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ. Ծառերին կհայտնվեն զարդարանքներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ բոլոր 50 նահանգների դպրոցի աշակերտների դիզայնով», — պատմել է նախագահը: Մեկ օր առաջ սուրբծննդյան տոնածառը զարդարելիս առաջին տիկնոջն օգնել էին պատերազմի100 վետերանի ընտանիքներ: Սպիտակ եղեւնին բերել է կառքը, որը լծվել էր դեռեւս նոյեմբերի 27-ին՝ Գոհաբանության օրը: Ըստ ավանդույթի՝ այն դիմավորել են Միշել Օբաման, նրա դուստրերը՝ Մալիան եւ Սաշան: