Բավ է պառակտվել
25-07-2015 09:46

Օբաման Քենիայում հանդիպել է բարեկամներին (լուսանկարներ)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով այս օրերին գտնվում է իր հոր հայրենիքում` Քենիայում, հանդիպել է հայրական կողմի իր բարեկամներին: Մայրաքաղաք Նայրոբիում նախագահն ընթրել է մեկ տասնյակից ավելի բարեկամների հետ: Սեղանի շուրջ Օբաման նստել է քրոջ` Աումայի ու տատու` Սառայի կողքին։ Վերջինս խոստացել է Սպիտակ տան ղեկավարին նրա համար ավանդական քենիական ուտեստներ պատրաստել հավից ու ձկից։



Աղբյուրը մանրամասնում է, որ Օբաման Քենիայում է գտնվում երկօրյա այցով, որի շրջանակում մասնակցելու է Ձեռնակատերերի համաշխարհային համաժողովին և հանդիպելու է իր քենիացի գործընկերոջ` Ուրհա Կենիատի հետ։