Բավ է պառակտվել
17-07-2015 11:19

Օբաման դարձել է բանտ այցելած ԱՄՆ-ի առաջին նախագահը (լուսանկարներ)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին ղեկավարը, ով պաշտոնավարման ընթացքում ոտք է դրել դաշնային բանտ ու շփվել կալանավորների հետ: 
Նախագահն այցելել է Օկլահոմա նահանգում գտնվող «Էլ Ռենո» տղամարդկանց գաղութ, որտեղ նա խոսել է կալանավայրերի գերծանրաբեռնավածության խնդրի մասին:


Օբաման առաջարկել է տվյալ խնդրին լուծում տալ` թեթև հանցանքներ գործածների նկատմամբ ազատազրկման նվազագույն ժամկետ սահմանելու տարբերակով: «Ձեզնից շատերն այստեղ են հայտնվել երիտասարդության, անփորձության պատճառով թույլ տված սխալների հետևանքով: Ես էլ եմ երիտասարդ եղել ու նույնպես սխալներ եմ թույլ տվել: Ուստի հարկավոր է հստակ սահմանազատում դնել թեթև հանցանքներ գործածների ու ծանր հանցագործությունների համար դատապարտվածների միջև»,-ասել է Օբաման:  Ներկայում ԱՄՆ-ում կա 2.2 մլն-ից ավելի կալանավոր, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: Նրանց պահելու համար ամերիկացի հարկատուներից տարեկան գանձվում է 80 մլրդ դոլար: