Բավ է պառակտվել
04-08-2015 09:38

Օբաման թույլատրել է ռազմաօդային ուժերին հարվածել Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ նախագահ Օբաման թույլատրել է օգտագործել ռազմաօդային ուժերը Սիրիայի կառավարական ուժերին և նրանց սատարող խմբավորումներին հարվածելու համար: Պարբերականը նշում է, որ այդ որոշումը մեծացնում է ռիսկայնությունը, որ ամերիկյան զինված ուժերը ուղղակի հակամարտության մեջ կմտնեն Սիրիայի կառավարական ուժերի հետ: Նման որոշումը կայացվել է երկարատև քննարկումներից հետո և ուղղված աջակցելու ընդդիմադիր ուժերին, որոնք առաջին հերթին պայքարում են «Իսլամական Պետության» դեմ: Որոշումը խիստ քննադատության է արժանացել հանրապետականների պահպանողական շրջանակների կողմից: